Փհենյանն առաջին անգամ ցուցադրել է իր ուրանի հարստացման օբյեկտը
Հյուսիսային Կորեան առաջին անգամ հրապարակել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ ուրանի հարստացման օբյեկտ այցելության կադրերը։
«Կիմն այցելել է զենքի արտադրության ատոմային նյութի արտադրական բազա»-, հաղորդում է Հյուսիսային Կորեայի KCNA գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշված չէ այս օբյեկտի գտնվելու վայրը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդի այցի ժամը։