Կրեմլը խոսել է Թուրքիայի հետ տարաձայնությունների մասին
Ղրիմի կարգավիճակի հարցը մնում է Մոսկվայի և Անկարայի տարաձայնությունների շարքում, սակայն Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ իր թուրք ընկերներին պարզաբանելու իր դիրքորոշման ճշմարտացիությունը:
Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Ղրիմի՝ Ուկրաինային պատկանելու մասին։
«Այս թեման մտնում է մեր և մեր թուրք ընկերների միջև առկա տարաձայնությունների շարքում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Մենք չենք հրաժարվում մեր նպատակաուղղված փորձերից՝ շարունակելու մեր տեսակետը մեր թուրք ընկերներին և գործընկերներին բացատրել»,-նշել է Պեսկովը: