Զելենսկին հայտարարել է գերիների փոխանակման մասին
Գերությունից Կիև է վերադարձել 49 ուկրաինացի:
Նրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներ, Ազգային գվարդիան, ոստիկաններ, սահմանապահներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«49 ուկրաինացիներ և ուկրաինուհիներ տանն են: Սրանք Ուկրաինայի Զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Ազգային ոստիկանության, Պետական սահմանային ծառայության զինվորներն են, ինչպես նաև մեր քաղաքացիական անձինք»,- ասել է նա։
Նշվում է, որ ուկրաինացիները փոխանակվել են նույքան ռուս գերիների հետ: