Երեխային գլխատած դայակը խոստովանել է մեղքը և զղջացել
«Ալլահը հրամայեց»,-ասել է Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, ով սպանել է 4 տարեկան երեխային և գլխատել, հաղորդում է Gazeta-ն։
Նա խոստովանել է իր մեղքը եւ հայտարարել, որ զղջում է։
Ըստ Քննչական կոմիտեի` դայակը հանցագործությունը կատարել է որոշ մարդկանց դրդրմամբ, սակայն այդ հրահրողը ազատության մեջ է և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկոե պոլե» կայարանում ձերբակալվել էր դայակը՝ ձեռքին բռնած երեխայի կտրած գլուխը։