Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան
Հասարակություն

Մեկ ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ.  սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը  եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել էր Նալբանդյան բնակավայր: 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ոստիկանության ծառայողների խումբը Նալբանդյան բնակավայրից դեպի Նոր Արտագերս տանող ճանապարհին նկատել է հիշյալ տղամարդուն՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան վարելիս։  Ոստիկանության ծառայողները կանգնեցրել են նրան և  ձերբակալելու նպատակով մոտեցել վերջինիս։

Նկատելով ոստիկաններին, գիտակցելով իր կողմից ապօրինի ձեռք բերված՝ այդ պահին հիշյալ ավտոմեքենայում պահվող հրազենը վերջիններիս կողմից հայտնաբերելու իրական հնարավորությունը, ինչպես նաև իրեն ձերբակալելու մտավախությունից դրդված՝  նշված անձը, ոստիկաններին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող «AK-74» մոդելի ինքնաձիգից ավտոմեքենայի սրահից, ինչպես նաև իջնելուց հետո կրակոցներ է արձակել ոստիկանության վերը նշված աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի։

Կրակոցների հետևանքով ոստիկաններից մեկին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ ոստիկան ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։

41–ամյա տղամարդը, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, իր հանցավոր մտադրությունն ամբողջովին ավարտին չի հասցրել, քանի որ հրազենային վիրավորում ստացած հիշյալ ոստիկանի կյանքը հնարավոր է եղել փրկել ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ, իսկ ոստիկանության մյուս աշխատակիցներին հաջողվել է թաքնվել և խույս տալ իրենց ուղղությամբ արձակված կրակոցներից:

Վերը նշված ենթադրյալ հանցագործությունները կատարելուց հետո 41–ամյա տղամարդն իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող հիշյալ «AK-74» մոդելի ինքնաձիգը և դրա համար նախատեսված 10 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ պահել է նույն բնակավայրում գտնվող անասնագոմի տարածքում, որոնք  սեպտեմբերի 8–ին անասնագոմի սեփականատիրոջ կողմից ներկայացվել են քննչական բաժին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (4 դրվագ), 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։