«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ
Հասարակություն

«Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ի աքսիոման․ ինչո՞ւ է Գագիկ Մելքոնյանը հանգիստ հակահայ հայտարարություններ անում

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը, ով հանրությանը հայտնի է Գագիկ անունով (Գուրգենն անձնագրային անունն է), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է պատգամավոր ու մոռացել անցյալը։

Երկիրը հանձնելու մեջ մեղադրվող իշխանություններին հաճոյանալու համար, ՔՊ-ական այս պատգամավորն ուրանում է անգամ սեփական հայրենիքը և աջ ու ձախ փորձում ցեխ շպրտել, որպեսզի սեփական «կեղտերը ջրի երես դուրս չգան»։

Նախկիններին թալանի մեջ մեղադրող, բայց նախկինների ժամանակ բանակում թիկունքի պետ եղած, այժմ իշխանական պատգամավոր դարձած այս մարդը (ներեցեք արտահայտությանս), արդեն մի քանի անգամ հայկական տարածքի հետ կապված հանգիստ հայտարարել է, թե՝ «․․․ տարածքը ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելո՞վ չի, թե հայկական տարածք է»։

Նա անկեղծ հավատում է, որ «այսօրվա թշնամին կարող է վաղը լավ բարեկամ դառնալ․․․» (դե, համենայն դեպս նման հայտարարություն է արել):

Այս ու համանման այլ հայադավ հայտարարություններով հանդես եկող Մելքոնյանն այժմ էլ նոր «պայծառափայլ» միտք է արտահայտել։

Երեկ էլ, 24news-ին հարցազրույց տալու ժամանակ, անդրադառնալով Արցախի ղեկավարության գործունեությանը, նա ասել է, թե Արցախի ղեկավարություն այլևս չկա, քանի որ Արցախը լուծարված է և արցախցիներին մեղադրել է հայրենիքը հանձնելու մեջ՝ մոռանալով, որ Արցախի երաշխավորը Հայաստանն էր, այսինքն՝ իր «պաշտելի ու սիրելի իշխանությունը», որի ներկայացուցիչն է հենց ինքը։

Գագիկ Մելքոնյանը մասնավորապես ասել է․

«Արցախը լուծարել, եկել են ու ուզում են Հայաստանն էլ դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, իրենցից մեկն էլ նշանակվի ղեկավար:  Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»․․․

Մյուս կողմից էլ թերևս կարելի է հասկանալ, թե ինչու է Արցախը հանձնելու մեջ մեղադրվող իշխանության այս ներկայացուցիչը նման հայտարարություններ անում։ Նրա այս պահվածքը հատուկ է թերևս բոլոր այն «անհայրենիք» անհատներին, որոնց համար աթոռն ու ունեցվածքն ավելի կարևոր են, քան այն սեփական հողը, որն իրեն ծնել-սնել է և, որի վրա ապրում է։

Նա նման հայտարարություններ է անում, որովհետև ունի պաշտոն, որը թույլ է տալիս ծաղկեցնել իր բիզնեսները Հայաստանում և արտերկրում։ Նա ունի որդի, որին առաջ տանելու համար ոչինչ չի խնայում, ի վերջո նրան հենց այս հայտարարությունների համար են հնարավորություն տալիս «փող աշխատել»։
 
Ավելի կոնկրետ՝ նրան երևի հենց փող են տալիս, որ նման հակահայ հայտարարություններ անի ու օգտվի իր բաժին լափամանից․ հողն ադրբեջանական է, թուրքն ազնիվ բարեկամ է, Արցախը մերը չէր, արցախցին հող հանձնող է, նախկիններն էլ թալանչի են․․․
 
Այս վերջին հատվածի համար, ինչպես դասականը կասեր՝ «իսպրավոչկա»․ ճամբարափոխ այս պաշտոնյան, թալանչի ասելով, խոսում է այն ժամանակահատվածի մասին, որտեղ ինքը ևս «թալանչիների» մաս է կազմել՝ ի պաշտոնե պատասխանատու լինելով զինվորի հացուջրի և ահռելի ֆինանսական ռեսուրսների համար։
 
Այլ կերպ ասած՝ այս պաշտոնյայի համար մի սկզբունք կա, ինչպես Փաշինյանը վերջերս մի առիթով նշեց, որտեղ հաց` այնտեղ կաց։ Ու նա հացի հոտին ընկած՝ կորցրել է հայրնիքն ու շարունակում է թաթերի վրա ցատկոտելով պարել իր տերերի դուդուկի տակ՝ մի բաժին ոսկորի համար։
 
Արմինե Մկրտումյան