Կիմ Չեն Ընը փորձարկել է միջուկային զենքի հրթիռային համակարգը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել 600 մմ տրամաչափի նոր տեսակի MLRS (Multiple Launch Rocket System) հրթիռի փորձնական արձակմանը։
Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
600 մմ տրամաչափի MLRS-ը շահագործման է հանձնվել Կորեայի ժողովրդական բանակին 2023 թվականին։
Փհենյանը հայտարարել է, որ դրանք կարող են օգտագործվել մարտավարական միջուկային զենք գործարկելու համար։