Գառնիկ Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. գլխավոր դատախազի խորհրդական
Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն անդրադարձել է սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Դատախազության վերաբերյալ հայտարարություններին:
«Գառնիկ Դանիելյանը Դատախազության վերաբերյալ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն՝ մասնավորապես նշելով. «Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները..., իմիջայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական...»:
Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վերոնշյալ կադաստրային վկայականների օրինականության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի արտահայտել և գնահատականներ չի տվել»,- գրել է Մարտիրոսյանը: