Լավրովը և Քերրին քննարկել են Սիրիայում զինադադարի հարցը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսային խոսակցության ժամանակ քննարկել են Սիրիայում զինադադարի իրականացման հարցը: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հաստատել են երկու երկրների միջև, հատկապես ռազմական գիծը համակարգելու կարևոր նշանակությունը` զինադադարի ռեժիմի ամրապնդման համար, որը պետք է իրականացվի նաև կառավարական ուժերի կողմից, և կապված չլինի զինված ընդդիմության ահաբեկչական խմբավորումների հետ:
Բացի այդ, խոսակցության ընթացքում հաստատվել է, որ սատարելու են ՄԱԿ-ի ջանքերը Ժնևում սիրիական կառավարության և հայրենասեր ընդդիմության միջև բանակցությունների վերսկսմանը` կոֆլիկտի կարգավորման քաղաքական շահերից ելնելով:
Նշվել է, որ խոսակցությունը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: