Իսրայելի պաշտպանության բանակը գաղտնի գործողություն է իրականացրել Սիրիայում և գերի է վերցրել իրանցի սպաներին
Իրանական հեռուստատեսությունը հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի գաղտնի ցամաքային գործողության մասին՝ իրանցի սպաներին առևանգելու նպատակով:
Վերջերս հարձակման է ենթարկվել Մասյաֆի քիմիական զենքի հետազոտման կենտրոնը, որտեղ ներկա են եղել իրանցի բարձրաստիճան սպաներ։ Օդային հարվածներից հետո իսրայելական ուղղաթիռները վայրէջք են կատարել և կայծակնային գործողություն են իրականացրել, որի ժամանակ գերի են վերցրել 2-4 իրանցի սպա և տարվել անհայտ ուղղությամբ։
Գերեվարված սպաների ստույգ թիվը դեռևս չի հաղորդվում Իրանի և Սիրիայի կողմից խիստ գաղտնիության պատճառով: