Անկարան Բաքու է ուղարկել թուրք գեներալ Գաֆար Գյորենին
Ադրբեջանում Թուրքիայի Հանրապետության նոր ռազմական կցորդ, գեներալ-մայոր Գաֆար Գյորենը ներկայացվել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Ադրբեջանում ռազմական կցորդի գործունեությունն ավարտած գեներալ-մայոր Սոներ Օրուչօղլուի մասնակցությամբ հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության նոր հեռանկարների շուրջ։
Խոսվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։