Ադրբեջանը միջանցք է կառուցում դեպի Նախիջևան Իրանի տարածքով
Ադրբեջանն այժմ աշխատում է Իրանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին Real TV-ին տված հարցազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով` Հայաստանը խեղաթյուրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. «Սա ափսոսանք է առաջացնում։ Սույն փաստաթղթի իններորդ պարբերությունը պարունակում է հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ: Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի։ Դրանցից մեկն Իրանի տարածքով հաղորդակցությունների անցկացումն է։ Այս առումով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Եթե Հայաստանը շարունակի ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա սա իր ընտրությունն է։ Բայց դա նրան ոչ մի օգուտ չի բերի»,- նշել է նա։