Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվել
Տեսանյութ

Պատգամավորը պատգամավոր է՝ և երիտասարդ, թե միջին տարիքի, թե տարեց, նա ունի մեկ մանդատ և նույնքան լիազորություն, ինչպես տարեցները. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը: Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլյա Էքսոնը և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:

Փաշինյանը ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում և մասնակիցներին մաղթել հաջող աշխատանքներ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա մի հայեցակարգային հարց, որի շուրջ ցանկանում է կիսվել, որովհետև երիտասարդների մուտքը և ակտիվությունը քաղաքականություն կարևոր և հասկանալի է։ Փաշինյանը նշել է, որ որոշակի հայեցակարգային հարց ունի երիտասարդ պատգամավոր արտահայտության հետ, որովհետև իր ընկալմամբ՝ պատգամավորը պատգամավոր է՝ և երիտասարդ, թե միջին տարիքի, թե տարեց, նա ունի մեկ մանդատ և նույնքան լիազորություն, ինչպես տարեցները։

«Քանի որ խոսում ենք քաղաքականության մեջ երիտասարդների ներգրավածության մասին, ես հիշում եմ ժամանակին իմ շատ հարգելի բարեկամի խորհուրդ։ Երբ ես սկսել էի զբաղվել լրագրությամբ, հետագայում նաև քաղաքականությամբ, նա ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր՝ երբեք թույլ չտաս, որպեսզի քեզ անվանեն երիտասարդ լրագրող, որովհետև երբ հանրությունը ֆիքսի, որ դու երիտասարդ լրագրող ես, 60 տարեկան էլ լինես բոլորը քեզ հիշելու են որպես երիտասարդ լրագրող։ Այս առումով, իհարկե կարծում եմ, այդ խորհրդի մեջ կա շատ էական բովանդակություն, և կարևոր է արձանագրել, որ քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարևոր է, բայց եթե որևէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն առնվազն բառիս փոխաբերական իմաստով նա դադարել է լինել երիտասարդ, ուրեմն դա խոսում է քաղաքական հասունության որոշակի մակարդակի մասին: Կարևոր եմ համարում ընդգծել այս առանձնահատոկությունը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իհարկե, փորձը շատ կարևոր բան է ամեն ինչում, հատկապես քաղաքականության մեջ, բայց այսօր արդեն մանավանդ տեխնոլոգիաների դարում կան գիտելիքներ և իմացություններ, որոնք բարեբախտաբար, թե դժբախտաբար, դա յուրաքանչյուրն անհատապես պետք է գնահատի, կան գիտելիքներ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ սերնդին, քան ավագ և սա օբյեկտիվ իրականություն է։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հին ասացվածքն այդպես էլ չի կորցրել և երևի չի կորցնի իր հրատապությունը, ըստ որի՝ «եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար»։ «Այստեղ, կարծում եմ, կարևորագույն խնդիրներից մեկը հետևյալն է, որ կարողության և իմացության այս միաձուլման բանաձևերը պետք է քննարկվեն, կամ կարող են քննարկվել համաժողովում։ Խոսվում է կրթության մասին և կրթությունը համաժողովի քննարկման առանցքային թեմաներից է։ Կարող եմ խոսել մեր փորձի կամ եզրակացության մասին, որին հանգել է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և մեր քաղաքական թիմը։ Մենք փորձում ենք այս գաղափարն առաջ մղել Հայաստանի Հանրապետությունում։ Չկա որևէ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Այդպիսի խնդիր գոյություն չունի և հակառակը, չկա մի խնդիր, որի ծագումը կապված չէ կրթության կամ ավելի ճիշտ կրթության պակասի, կամ կրթության բացակայության, կամ կրթության ցածր որակի հետ։ Մենք քննարկում ենք աղքատությունը, որը գլոբալ խնդիր է, այդ թվում՝ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում, և մեզ նաև դրա համար երբեմն շատ քննադատում են, բայց իմ համոզմունքն այն է, որ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ, որովհետև կրթության այն համակարգերը, որ գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ աշակերտներին, երեխաներին, հետագայում նաև ուսանողներին բավարար հմտություններով չեն օժտում՝ կյանքում մրցունակ լինելու համար: Եվ եթե փորձենք թարգմանել՝ ի՞նչ է նշանակում աղքատությունը, դա նշանակում է, ըստ էության, կյանքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, կարողությունների պակաս ունենալ այն դեպքերում, իհարկե, երբ դա կապված չէ առողջական և շարժունակության խնդիրների հետ: «Եվ այս առումով, մեր Կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության պրոբլեմները լուծելու առումով, որովհետև նույնը կարելի է ասել զբաղվածության խնդրի մասին: Մեծ հաշվով՝ ի՞նչ է նշանակում գործազրկություն, գործազրկություն նշանակում է չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ՝ աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար: Բայց կա նաև ուրիշ խնդիր, որ գիտելիքը և հմտությունն ինքը կարող է հնանալ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին հարյուրամյակներում և մարդկության պատմության ընթացքում եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես վերացել են, և ի հայտ են եկել նոր մասնագիտություններ:

Եվ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կրթության ոլորտի մեծ խնդիրներից մեկն է՝ ապահովել նաև մարդկանց տրանսֆորմացիան կամ ադապտացիան այս գլոբալ փոփոխություններին, այդ թվում՝ աշխատանքի շուկայում: Եվ այդ առումով, Փաշինյանի խոսքով, այս խնդիրների հասցեագրումը ՀՀ Կառավարության առաջնային օրակարգերից է, այդ է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 3 անկյունաքարային ծրագիր, որոնցից մեկը 300 դպրոց կառուցել, վերակառուցել, հիմնանորոգելու ծրագիրն է, երկրորդը՝ 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագիրն է, և երրորդը՝ Ակադեմիական քաղաքի ծրագիրն է, որը վերաբերում է բարձրագույն կրթությանը, գիտությանը և հետազոտություններին:

«Ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այն է, որ կրթությունը ցկյանս գործընթաց է, և մարդը պետք է սկսի սովորել մանկապարտեզից և շարունակի իր կրթությունը, այդ թվում՝ աշխատանքի մեջ: Ես սովորաբար այս միտքը կիսում եմ հրապարակայնորեն՝ ասելով, որ բոլորը՝ պատգամավոր, նախարար, վարչապետ, եթե իրենց աշխատանքը չեն զուգակցում կրթությամբ, ինքնակրթությամբ, որովհետև մեծ հաշվով կրթությունը տեղեկություններ ստանալու, այդ տեղեկությունները մշակելու և այդ տեղեկություններից եզրակացություններ անելու հմտությունն է: Ահա այս պրոցեսն ակնհայտ է դարձնում, որ կրթությունը մեր բոլորի ամենօրյա գործն է և մեզնից յուրաքանչյուրը, ըստ էության, պետք է ամեն օր որոշակի ժամանակ տրամադրի սեփական կրթությանը՝ անկախ նրանից ինքը որևէ կրթական ուսումնական հաստատությունում սովորում է, թե չի սովորում»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ներկաներն այս համաժողովից կվերադառնան նոր էներգիայով լիցքավորված՝ ծառայելու ի շահ իրենց երկրների կայունությանը և զարգացմանը: Փաշինյանի խոսքով՝ սա այն հարթակն է, որն ի ցույց է դնում, որ գլոբալ կայունությունը, գլոբալ խաղաղությունը և գլոբալ զարգացումը բոլորի օրակարգի մաս է, և այդ օրակարգով հետաքրքրվածությունն է, որ այստեղ, տարբեր հարթակներում միավորում և համախմբում է բոլորին:

Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է նաև Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր Դեն Քարդենը, որը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովի նախագահն է: Միջոցառման փակման արարողությանը ելույթ կունենա Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Համաժողովը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 12-14-ին: Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է՝ հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցեր քննարկելու, փորձ փոխանակելու և առաջխաղացում ապահովելու համար:

10-րդ գլոբալ համաժողովի առաջնահերթ նպատակը երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցերն են գլոբալ ճգնաժամերի պայմաններում, փնտրելով լուծումներ՝ ապահովել շարունակական կրթության հասանելիությունը և ստեղծել աշխատանքի հնարավորություններ:

Երիտասարդ խորհրդարանականներն այդ օրերին կքննարկեն «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման:

Միջխորհրդարանական միությանն անդամակցում է 180 երկիր: Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական կորպուսից, քաղաքացիական հասարակությունից: