Ի՞նչ են ուզում ստանալ այդ երեխաներից ապագայում՝ Հունգարիայի մեջքի ետևում կանգնած մեր «ոխերիմ» հարևանները. մեդիափորձագետը` արցախցի երեխաների` Հունգարիա մեկնելու մասին
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շարունակելով Հունգարիայի ճամբարներ ուղարկվող 1000 արցախցի երեխաների թեման:
Որևէ մեկին հետաքրքիր չի այդ երեխաները ի՞նչ սնունդ են ստանում, ո՞վ է մատակակարում այդ սնունդը, ի՞նչ կենսաչափական տվյալներ են վերցնում այդ երեխաներից, ովքե՞ր են երեխաների հետ աշխատող մարդիկ:
Ի՞նչ ներգործություն կարող է լինել երեխաների վրա ապագայում և հոգեբանական, և ֆիզիկական:
Ինչո՞ւ է այդ ծրագիրը արվում ոչ թե, օրինակ, բարեկամական Ֆրանսիայում, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնակից Հունգարիայի տարածքում:
Ի՞նչ հետազոտություն կամ էքսպերիմենտ է կատարվում այնտեղ այդ երեխաների հետ:
Ի՞նչ են ուզում ստանալ այդ երեխաներից ապագայում՝ Հունգարիայի մեջքի ետևում կանգնած մեր «ոխերիմ» հարևանները:
Ինչո՞ւ են բոլորը լռում այս թեմայով»: