Հյուսիսային կորեայի արձակած հրթիռն ընկել է ծովը
Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռն ընկել է ծովը:
Այս մասին հայտնել է Ճապոնիայի սահմանային պահպանության վարչությոնը:
«ԿԺԴՀ հրթիռը, ըստ երևույթին, ընկել է ծովը», - ասվում է հայտարարության մեջ:
Ծովային նավերին կոչ է արվում հետևել հետագա տեղեկատվությանը և բեկորներ հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրան և զեկուցել համապատասխան մարմիններին: