Աշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ
Քաղաքականություն

Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«1953 թ․ սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Կոնվենցիան ստորագրվել էր դեռևս 1950 թ․ նոյեմբերի 4-ին Հռոմում, որով հստակեցվեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված իրավունքները և պարտադիր ուժ հաղորդվեց դրանց։ Կոնվենցիան ենթադրում է իրավունքների և ազատությունների պաշտպանության լայն շրջանակ, որը որպես մեխանիզմ ներառում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստեղծումը։ Կոնվենցիան ստորագրել և վավերացրել են 46 պետություններ, որոնք պարտավորվել են հիմնական իրավունքները և ազատությունները երաշխավորել ոչ միայն իրենց քաղաքացիներին, այլև՝ իրենց իրավազորության ներքո գտնվող բոլոր անձանց նկատմամբ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան շոշափում է այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելումը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, խտրականության արգելումը և այլն։
 
Ադրբեջանը մեկն է այն պետություններից, որը ստորագրել և վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, սակայն չի խորշել իրականացնելու հենց կոնվենցիայի դրույթներին տրամագծորեն հակառակ հանցագործություններ՝ խախտելով հայության հսկայական զանգվածների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ադրբեջանի կողմից կոնվենցիան ստորագրվել է 2001 թվականին և վավերացվել 2002 թվականին, սակայն թե՛ 2001-2002 թթ․ առաջ, թե՛ դրանից հետո Ադրբեջանի պետական քաղաքական վարքագիծը կարելի է բնորոշել որպես թաքնված ահաբեկչություն համաշխարհային քաղաքակրթական արժեքների նկատմամբ։ Թեև 1988-1992 թթ․, պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության կոտորածների և բռնի տեղահանման ժամանակ Ադրբեջանը դեռևս չէր կրում կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները, սակայն դրանց վավերացումը բնավ չխանգարեց Ադրբեջանին, օրինակ, դեմ գնալ արդար դատավարության սկզբունքին և խախտելով հունգարական դատարանի որոշումը՝ ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին հերոսացնել և ապահովել զինվորական առաջընթացը։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չխանգարեց Ադրբեջանին 2016, 2020, 2023 թթ․ պատերազմներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ուղեկցող բոլոր իրավախախտումներով հանդերձ։ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Լեռնային Ղարաբաղի հայության 10-ամսյա շրջափակումն ինքնին հանդիսանում է կոնվենցիայի հիմնադրույթների արմատական խախտում։
 
Վերոնշյալ և մյուս բոլոր խախտումները և ոտնահարումները շարունակում են մնալ անպատիժ կամ ստանում են անբավարար արձագանք, ինչը տեղիք է տալիս նոր՝ առավել խոշոր և վտանգավոր հանցանքների։ Անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը կոչված է ապահովելու կոնվենցիայի իրացումը և պատժի մեխանիզմ կիրառելու դրա խախտման դեպքում, որոշ դեպքերում ի զորու չի գտնվում այնպիսի արձագանքների, որոնք իրապես կանխարգելիչ դեր կունենան։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, ողջունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընդունման 71-ամյակը, իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից կոնվենցիայի դրույթների արմատական խախտման և այդ հանցնանքերի նկատմամբ անհամարժեք արձագանքի կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում կոնվենցիայի՝ որպես բարձրագույն արժեք, պահպանությամբ շահագրգիռ միջազգային հանրությանը հանձնառու գտնվել Կոնվենցիան ստորագրած պետությունների վարքի մշտադիտարկման և համապատասխան հետևանքների նկատմամբ»։