«Ուզում եք «կոխցրած» ո՞ւր գնանք, շտապողները թող գնան»․ «Ես ոչ մի տեղ չեմ շտապում»․ Սերգեյ Բագրատյանն ու Ալեն Սիմոնյանը վիճեցին (տեսանյութ)
Մենք եկել ենք ստեղ աշխատելու համար, ժողովուրդ ջան․ լիքը լուրջ հարցեր կան, դուք ուզում եք ո՞ւր էթաք, սենց կոխցրած քվեարկեք․ ասում եք՝ հարց մի տվեք, ձեն չհանեք, սենց չի կարելի, ժողովուրդ ջան, մենք եկել ենք ստեղ աշխատենք ու դրա համար փող ենք տանում։ Այս մաին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, երբ վերջինս արագ քվեարկության դրեց նախագիծը։
«Մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, եթե շտապում եք՝ եկեք հարցը էլ չքննարկենք, կամ շտապողները թող գնան»,- ասաց Բագրատյանը և իր հարցն ուղղեց զեկուցողին։
Նրա հարցին պատասխանելուց հետո, Ալեն Սիմոնյանը դիմեց Բագրատյանին․ «Պարո′ն Բագրատյան, բայց Ձեզ ո՞վ էր բան ասել, որ Դուք տենց վրդովվեցիք․ որևիցե մեկը չի շտապում, ես հաստատ չեմ շտապում»,- ասաց նա։