ԱՄՆ պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Կիև են մեկնում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին համատեղ այցով մեկնել են Ուկրաինա:
Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նրանք կհանդիպեն նախագահ Վլադիմիր Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու շարունակական աջակցությունը Ուկրաինայի պաշտպանությանը:
Ըստ AFP-ի՝ Բլինկենն ու Լամմին չորեքշաբթի վաղ առավոտյան Լեհաստանից գնացքով մեկնել են Կիև և սպասվում է, որ շուտով կժամանեն Ուկրաինայի մայրաքաղաք։
Այցը տեղի է ունենում այն լուրերի ֆոնին, որ Վաշինգտոնը կարող է չեղարկել Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար ամերիկյան հեռահար հրթիռների կիրառման սահմանափակումները: Նախօրեին Բլինկենը հարցազրույցում չէր բացառել այդ հնարավորությունը, իսկ ավելի ուշ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել էր, որ այն քննարկվում է Սպիտակ տանը։