Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում պայթյուններ են որոտացել
Պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի միջազգային օդանավակայանից ոչ հեռու, որտեղ տեղակայված են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը:
Այս մասին ասել է Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարության խոսնակ Թահսին ալ-Խաֆաջին։
Անվտանգության և հետախուզական ստորաբաժանումները պարզում են դեպքի հանգամանքները։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ: Քաղաքացիական օդային երթեւեկությունը չի խաթարվել, ոչ մի թռիչք չի հետաձգվել:
Shafaq News-ը, վկայակոչելով աղբյուրներին, գրում է, որ գիշերն ընդհանուր առմամբ երկու պայթյուն է եղել։ Եվս մեկը հնչել է Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչության շտաբի մոտ, որը նույնպես գտնվում է օդանավակայանի մոտ։