ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից դուրս բերել իր ռազմաբազաներըՓաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե ԹանդիլյանՍրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է ՀայաստանԳրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարելՀեռացող Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարիԵկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը. Արթուր Ղամբարյանը՝ Սեդա ՍաֆարյանինԿյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ ԻվանովըԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՓաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. ԶախարովաՔարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor
Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել էՓաշինյանը հայտնել է, որ 413 հազար դրամի հող է վերադարձվել պետությանը «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խnշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍԴ բոլոր դատավորները, բացի մեկից, նշանակված են մի քաղաքական ուժի կողմից, այստեղ խնդիր ենք տեսնում. ՕրբելյանՔննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՏեր Գարեգին քահանա Արսենյանը կկարողանա այցելել Մուղնիի եկեղեցի, պատարագ մատուցել, բայց հոգևորականների հետ շփվել չի կարելիԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՍա ձեզ դարձնում է շատ վերահսկելի․ Սամվել Մարտիրոսյանը՝ հեռախոսի IMEI-ի վերահսկման մասինԵրևանի հենց կենտրոնում գտել և ձերբակալել են uպшնությшնն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողինԿաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունըՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 26-ի դրությամբԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի զինյալների դեմ հարվածներ հասցնելու մասին
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկայում գերիներ կփոխանակեն. ԲուդամովԸնդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. ՕսկանյանՀոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն իր հայկական արմատների մասին հուշագրություն կհրատարակիՍԴ-ն միաձայն ընդունեց աշխատակարգըԱդրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետՇիրակի մարզում «Mitsubishi»-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել ենՎարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը․ ՔԿ
Հայտնի է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Հայաստան և Ադրբեջան այցի հիմնական նպատակը
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. Անահիտ ՄանասյանԱլեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ ՔոչարյանինԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց․ Մհեր Գրիգորյանի ելույթը՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ
Քաշի զգալի կորուստ, հյուծվածություն, գիտակցության ժամանակավոր կորուստներ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող անձը 45 օր է՝ հացադուլի մեջ է
Սեդա Սաֆարյանն ասել է, որ կուսակցական գործունեությամբ չի զբաղվել. դատավորի պարզաբանումըԱրամ Վարդևանյանն անհանգստություն է հայտնել ՍԴ նիստում 7 ուժերի հայցի գործով դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի և 8-րդ գումարման ԱԺ նախագահի աշխատանքը փայլուն կատարելու համար․ Ռուբինյանը՝ Ալեն ԱիմոնյանինԱլխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համարԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վենեսուելային երկրաշարժից հետո. ԹրամփԳործի քննությունն իրականացվում է ՍԴ կրճատված կազմով, միջնորդություն ենք ներկայացնում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում Հաջիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիՍտեփան Ասատրյանի մոտ խնդիրներ են առաջացել, Արամայիս Թախմազյանի միջոցով տեղեկություն է փոխանցել, որ այսօրվա դատական նիստին չի գալուՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն արագ աճում է Ընդդիմությունն է գտնվում «ռեժիմի վերջը մոտ է» պաթոսի մեջ․ Քաղաքական վերլուծաբան
Հասարակություն

Քաղաքաշինության կոմիտեից պարզաբանում են ոլորտի ներկայացուցիչներին լիցենզիա տրամադրելու նոր կարգը

Քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների հավաստագրման և լիցենզավորման նոր ընթացակարգով, սեպտեմբերի 9-ի դրությամբ, տրամադրվել է 718 լիցենզիա, 1066 ներդիր և 2004 հավաստագիր: Հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Եւս ավելի քան 500 հայտ ուսումնասիրման փուլում է։ Քաղաքաշինության կոմիտեն օրական ստանում է ավելի քան 250 հայտ։

«Կոմիտեն հորդորում է շտապել և մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ urban.e-gov.am հարթակով ներկայացնել հավաստագրման, վերալիցենզավորման և ներդիրների ստացման հայտեր, որոնք կդիտարկվեն նաև վերջնաժամկետից հետո՝ անցումային կարգի պահանջներով։ Սահմանված ժամկետում չդիմած կազմակերպությունների լիցենզիան դադարելու է գործել։

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 17-ից հետո ևս կազմակերպությունները կարող են դիմել լիցենզավորման համար, սակայն գործելու են արդեն ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշման պահանջները։ Այս դեպքում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ բնագավառում գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան առնվազն 3 աշխատանք՝ ի տարբերություն անցումային փուլում պահանջվող 1 աշխատանքի։

Միայն քաղաքաշինության բնագավառում նախկինում գործունեություն ծավալած տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան դիմելու 1-ին դասի լիցենզիայի համար։ Այսինքն՝ մինչև սեպտեմբերի 17-ը վերալիցենզավորման համար չդիմած կազմակերպությունների փորձը հաշվի կառնվի նաև վերջնաժամկետից հետո։ Կարևոր պայման է, որ ներկայացված 3 աշխատանքների պայմանագրերում հայտատուն լինի գլխավոր կապալառու, իսկ աշխատանքները կատարված լինեն առանց թերությունների, տույժերի և տուգանքների գանձումների։ 

Կախված դասից՝ սահմանված են պահանջներ նաև պաշտոնական կայքի առկայության, ինժեներատեխնիկական անձնակազմի, բանվորական կազմի վերաբերյալ»։

Ոլորտում սկսնակ, առաջին անգամ լիցենզիայի համար դիմող կազմակերպությունը չի կարողանա ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա։ Այն կարող է դիմել «քաղաքաշինական փաստաթղթերի կազմում» և «շինարարության իրականացում» գործունեության տեսակների դեպքում միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, շինարարության որակի տեխնիկական հսկողության և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման գործունեության տեսակների դեպքում՝ միայն 2-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար:

Քաղաքաշինության կոմիտեն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ անցումային փուլում չհավաստագրված մասնագետները սեպտեմբերի 17-ից հետո հավաստագրման համար դիմելուց առաջ նախ պետք է անցնեն շարունակական մասնագիտական զարգացում, հավաքեն անհրաժեշտ կրեդիտներ և նոր միայն կարողանան դիմել հավաստագիր ստանալու համար։