Ադրբեջանցի գիտնականները կայցելեն օկուպացված Արցախի Շուշի և Ստեփանակերտ քաղաքները
Բաքվում տեղի է ունեցել արտասահմանում բնակվող ադրբեջանցի գիտնականների ֆորումի բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել է ադրբեջանցի ավելի քան 80 գիտնական աշխարհի 23 երկրից, ինչպես նաև գիտնականներ և պրոֆեսորներ Ադրբեջանի տարբեր գիտական հաստատություններից, հեղինակավոր բուհերի ռեկտորներ։
Ֆորումի շրջանակներում նախատեսվում է արտերկրում ապրող ադրբեջանցի գիտնականների ուղևորություն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ: