Պուտինը համաձայնել է, բայց Ուկրաինան հրաժարվել է. Շոյգու
Մինչև Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժումը Կիևը Մոսկվային առաջարկեց փոխադարձաբար պարտավորվել չհարվածել էներգետիկ օբյեկտներին և մի շարք այլ թիրախներին, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց այդ առաջարկը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «Россия-24» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախկինում ռուսական իշխանությունները չէին հաստատում նման բանակցությունները։
Շոյգուն նշել է, որ որոշ ժամանակ անց Ուկրաինան հրաժարվել է համաձայնվել այս պայմանագրին, ինչը, ըստ նրա, զարմացրել է Ռուսաստանին:
«Մեզ համար մեծ անակնկալ էր, երբ որոշ ժամանակ անց ասացին, որ այս համաձայնագրին համակարծիք չեն այլևս»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։