Պարոն Ավինյան, եկել եմ Ձեր տրամդրությունը փչացնեմ․ Գրիգոր Երիցյանը քաղաքապետարանի ամբիոնից դիմեց իրավապահներին (տեսանյութ)
Գիտեմ, որ պատրաստվում եք ինձ մանդատից զրկել, բայց, Պարոն Ավինյան, եկել եմ Ձեր տրամդրությունը փչացնեմ, այօր դա չի ստացվի։ Այս մաին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը։ Նա առաջրկեց իր լիազորությունների դադարեցման մասին նախագիծը հանել օրակարգից, պահանջեց իրավապահ մարմիններից պարզել, թե ինչպես այդ հիմնավորումը տեղ գտել նախագծում։
Գրիգոր Երիցյանը ավագանու «պարկեշտ» անդամներին կոչ արեց կողմ քվեարկել նախագծին, իսկ իրավական հանձնաժողովի նախագահին կոչ արեց վայր դնել իր մանդատը կեղծ փաստաթուղթ կազմելու համար։
«Նախագիծը ոչ միայն կեղծ , այլև արատավորում է իմ՝ որպես ավագանու անդամի, որպես անձի համբավն ու հեղինակությունը»,-ասաց նա։
Քվեարկության արդյունքում Երիցյանի՝ նախագիծն օրակարագից հանելու առաջարկը չընդունվեց։
Չընդունվեցին նաև «Մայր Հայաստան» խմբակցության երկու անդամներ՝ Անույշ Խուդավերդյանին, Անուշ Գինոսյանին լիազորություններից զրկելու վերաբերյալ նախագիծն օրակարգից հանելու առաջարկները։