Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ
Առնվազն 40 մարդ է զոհվել և 60-ը վիրավորվել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս Ալ-Մավասի շրջանի վրա իսրայելական հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավարին։
«Քառասուն զոհ և վաթսուն վիրավոր իսրայելական ջարդերի հետևանքով Ալ-Մավասիում»,- ասվում է հեռուստաալիքի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Ըստ Գազայի քաղաքացիական պաշտպանության պաշտոնյայի՝ հարվածի արդյունքում քանդվել են փախստականների վրանները: Ինչպես նշում է հեռուստաալիքը, հարվածի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: