Ադրբեջանը կարող է միջնորդ հանդիսանալ Ռուս-ուկրաինական բանակցություններում
Թուրքիան կարող է միջնորդությունը փոխանցել ադրբեջանական կողմին՝ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու հարցում:
Մոսկվան և Կիևը չեն ընդդիմանա Բաքվի տարբերակին: Այս մասին ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։
Ադրբեջանը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը, ավելի վաղ հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:
«Տարբերակ կարող է լինել, որ Թուրքիան ադրբեջանական կողմին փոխանցի Ստամբուլի բանակցությունների բոլոր համաձայնեցված կետերը և երաշխավորի, որ բանակցությունները Բաքվում ընթանան դիվանագիտական աջակցությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը։