ԵՄ-ն կարող է վերսկսել Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանները վերահսկելու իր առաքելությունը. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է վերսկսել Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանները վերահսկելու իր առաքելությունը։
Իսպանական Mundo թերթին տված հարցազրույցում քաղաքական գործիչն ասել է, որ մասնակցելու է Արաբական լիգայի երկրների նախարարական հանդիպմանը, որը կանցկացվի Եգիպտոսում։
«Մենք նաև քննարկում ենք, որ ԵՄ սահմանային վերահսկողության առաքելությունը, որը երկար տարիներ գործել է Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին, կարող է վերագործարկվել և թույլ տալ բացել սահմանային անցակետ, որի միջոցով, ըստ էության, հնարավոր կլինի տարհանել մարդկանց, ովքեր չեն կարող օգնություն ստանալ Գազայում», - ասել է Բորելը թերթին՝ պատասխանելով հրապարակման այն հարցին, թե ինչ ուղերձով է նա գնում Եգիպտոս Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։