ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են հութիների անօդաչու թռչող սարքեր և հրթիռային կայաններ
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է Եմենում վերջին 24 ժամվա ընթացքում հութիների երեք անօդաչու թռչող սարքերի և Հութիների երկու հրթիռային կայանների ոչնչացման մասին։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում։
«Վերջին 24 ժամվա ընթացքում CENTCOM-ի ուժերը Եմենում հաջողությամբ ոչնչացրել են երեք անօդաչու թռչող սարքեր և երկու հրթիռային կայաններ, որոնք գտնվում են Հութիների վերահսկողության տակ», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Ըստ CENTCOM-ի՝ «այդ կայանքները ակնհայտ և ներկա վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի, ինչպես նաև տարածաշրջանում առևտրային նավերի համար»:
«Այդ գործողությունները ձեռնարկվել են նավագնացության ազատությունն ապահովելու համար», - ավելացրել են ԱՄՆ զինվորականները: