Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնասպան է եղել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին իրեն ամրակցված զենքից կրակ բացելու միջոցով ինքնասպանություն է գործել ադրբեջանական բանակի զինծառայող Վալի Աբբասովը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխաբցմամբ՝ համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, կատարվել՝ անհրաժեշտ քննչական գործողություններ։
Ընթանում է նախաքննություն։