Սիրիայում 33 լրագրող հայտնվել է կրակահերթի տակ
Սիրիայում կրակահերթի տակ է հայտնվել տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Բուլղարիայից, Հունաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Չինաստանից 33 լրագրող: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լաթաքիայում, որտեղ լրագրողներ են տուժել կրակահերթից, կրակել են Թուրքիայի տարածքից: Ականներն ընկել են 150-ից 400 մ հեռու լրագրողներից: Ականանետային կրակ արձակել են Ջեբհաթ ան-Նուսրա խմբավորման կողմից, որի վրա զինադադարը չի տարածվում:
Ջեբհաթ ան-Նուսրա ահաբեկչական խմբավորման գործունեությունը մի շարք երկրներում արգելված է: