Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին Երկրորդ
Հասարակություն

Հայե՛ր, եկեք պաշտպանե՛նք Հայաստանը. Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը հանդես է եկել կոչով

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որը զեկույց էր գրել՝ օկուպացված Արցախում հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողությունները որակելով  որպես «ցեղասպանություն», երկրորդ բաց նամակն է հղել աշխարհասփյուռ հայությանը։

Նա նշել է երեք խնդիր, որոնք փոխկապակցված են:

«Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու ընթացքում շարունակում է մնալ վտանգի տակ: Հստակություն չկա նրա վերաբերյալ, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ 2023 թվականի ցեղասպանության զոհերը, ապահով վերադառնալ իրենց նախնիների հողը: 23 հայ պատանդներ շարունակում են պահվել Բաքվի բանտերում։

Ադրբեջանը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում «COP հանուն խաղաղության» անվան տակ հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը։ Եթե հայերն ազատ չարձակվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անտեսվի COP29-ին մասնակցող պատվիրակների կողմից, ապա նախագահ Ալիևին կտրվի հզոր հարթակ՝ էլ ավելի մեծացնելու ամբողջ Հայաստանը զավթելու իր աշխարհաքաղաքական հավակնությունները:Նման սցենարը ոչ միայն կժխտի Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը և պատանդներին կդատապարտի երկարամյա բանտարկության, այլև ամբողջ համայնքն անցյալի մոռացված մասունք կդարձնի, և դա կմեծացնի վտանգը հենց Հայաստանի համար», - գրել է Օկամպոն:

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում:

«Հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, և ինձ նման մարդիկ, որոնք մտահոգված են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է հարգեն այդ ջանքերը՝ բարձրացնելով խնդրի մասին իրազեկվածությունը և համախմբելով ողջ հայությանը` պաշտպանելու ժողովրդին ու հողը:

Եվ դա տեղի է ունենում, ամբողջ աշխարհից հայերն արշավ են անում: Օգոստոսի 23-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ ապահովելու Ադրբեջանից բոլոր հայ կալանավորների ազատ արձակումը: Նա գիտակցում է ԱՄՆ-ի ջանքերը, բայց անհանգստացած է, որ Բլինկենի խոսքերը «անուշադրության են մատնվել և շարունակելու են անտեսվել»:

Անցած ամսվա ընթացքում ավելի քան 30 երկրներից հազարավոր մարդիկ, որոնցից շատերը հայ նախնիներ ունեն, հավաքվել են թվային ֆորումներում և սոցիալական ցանցերում: Նրանց միավորել են նույն հեշթեգները՝ #COP29, # StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages, #FreePoliticalPrisoners։ Այժմ ժամանակն է ընդլայնելու շարժումը և կապելու այն ամբողջ աշխարհում որոշում կայացնողների հետ: Ալիևի զոհերը միայն հայերը չեն: Նա ազդում է շրջակա միջավայրի, ադրբեջանցի քաղաքացիների և նույնիսկ եվրոպացի պատգամավորների վրա։ Ադրբեջանը, որը հարստացել է հանածո վառելիքով, առաջատար դիրք է գրավում կլիմայի փոփոխությունը շեղող գլոբալ ջանքերում: Վարչախումբը ոչ ոքի չի խղճում, նա ճնշում է լրագրողներին, ակադեմիկոսներին, իր սահմաններում ցանկացած այլախոհի», - շարունակել է Օկամպոն:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ հաջորդ քայլը կլինի COP29-ի պատվիրակներից պահանջել բարձրաձայնել այս հարցերի շուրջ:

Նա հավելել է, որ ուրախ է սեպտեմբերի 9-ին Հայաստան այցելելու հրավեր ստանալու կապակցությամբ:

«Սա բացառիկ հնարավորություն կլինի հանդիպելու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և մշակելու ընդհանուր ռազմավարություն:

Հայե՛ր, եկեք պաշտպանե՛նք Հայաստանը և առաջնորդե՛նք աշխարհը դեպի իսկապես խաղաղ COP29», - եզրափակել է Օկամպոն: