Բանակը միմիայն իրականացրել է կարեւորագույն օբյեկտների պաշտպանություն. Սեյրան Օհանյանը
«Բանակը միմիայն իրականացրել է կարեւորագույն օբյեկտների պաշտպանություն»,- այսօր՝ մարտի 1-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը, նշելով, որ մարտի 1-ի խնդիրները իրաբական դաշտում պետք է բարձրացնել:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ: