Միգրացիոն ճգնաժամը թունավորում է Ամերիկան․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով ձգտում է վերականգնել երկրի բարձրագույն պաշտոնը, ասել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը հանգեցրել է միգրացիոն ճգնաժամի, որը թունավորում է Ամերիկան։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Թրամփի խոսքով՝ երկրում իրավիճակը բարդացել է նրանով, որ ԱՄՆ մուտք են գործել 21 միլիոն մարդու, այդ թվում՝ նախկին բանտարկյալների ու հոգեբուժական հաստատությունների հիվանդների, ինչպես նաև ահաբեկիչների։
Քաղաքական գործիչը այս ճգնաժամը որակեց որպես ամենալուրջ խնդիրը, որին երբևէ բախվել է Միացյալ Նահանգները։