Թուրքիան անդրադարձել է այն հարցին, թե ինչ հանգամանքներում է Կիևը բանակցելու ՌԴ-ի հետ
Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններին կհամաձայնեն միայն արևմտյան երկրների թույլտվության դեպքում։ Այս մասին հայտարարել է թուրք քաղաքագետ, Մոսկվայում Թուրքիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Այդըն Սեզերը, ում խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։
«Ես չեմ հավատում, որ Ուկրաինան կնստի բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ Արևմուտքը կանխում է դա կամ թույլ չի տալիս Կիևին դա անել»,- ասել է նա։
Նա նշել է, որ նախ պետք է սպասել Միացյալ Նահանգների ընտրությունների արդյունքներին։ Նրա կարծիքով՝ Ստամբուլում բանակցություններ վարելու տարբերակը այս պահին անհնար է։
Նախօրեին թուրք քաղաքագետ և վերլուծաբան Էնգին Օզերը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ ազդանշան է ուղարկել Արևմուտքին՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների իր պատրաստակամության մասին։