Նիկոլը գործարա՞ն է սարքել, որ գործարան է քանդում․ քաղաքացի
Զովունիում գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց, նշում են՝ ««Նիկոլի մաֆիան» գողանում է մեր հողամասը»։
«Սա Նիկոլի թաղամասն է։ Ամբողջ Զովունին է դա ասում, կեսն ասում է՝ Նիկոլ Փաշինյանինն է, կեսը՝ Պապիկյանինը։ ՄԻՊ-ին դիմում ենք գրում, որ սա մեր տարածքն է՝ իբրև կանաչապատման գոտի է, բայց գործարանի տարածքն է։ Աշխատող գործարան է՝ ոչ թե սովետական միությունից ստացված, այլ՝ զրոյից սարքած՝ գիշեր-ցերեկ աշխատելով, այսօր Նիկոլի ընկերները քանդում են։ Նիկոլը գործարա՞ն է սարքել, որ գործարան է քանդում։ Ես սա իրեն եմ վերագրում, իսկ եթե տեղյակ չէ, թե իր ստորադասներն ինչ են անում այս երկրում, ուրեմն՝ ինքն անմեղսունակ է, որ տեղյակ չէ՝ Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանն ինչով են զբաղված։ ՄԻՊ-ը պատասխանում է, որ չկա թաղամաս»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ խախտվում է նաև այդ տարածքի ապագա բնակիչների իրավունքները, քանի որ գործարանը փոշոտ արտադրությամբ է զբաղվում, ասում են՝ քանդելու են, եկեք բնակարան գնեք։
Նա հայտնեց, որ հարյուրավոր միլիոնների գործը թափել են, ինչի արդյունքում՝ իրեն և իր որդուն ձերբակալել էին, իսկ իր ամբողջ ընտանիքի անդամներին ծեծի են ենթարկել, Կոտայքի մարզի դատախազն էլ դատի է տվել, որ խլեն այդ տարածքը։
Նա հայտնեց, որ հաղորդում է ներկայացվել, բայց մեղադրյալի կարգավիճակում ինքն է հայտնվել, գործը՝ փակվել է՝ ի վնաս իրեն, բողոքարկվել։