Չինական գյուղի բնակիչը 459 կգ Սին հարստության դրամներ է գտել
Չինական Շենսի նահանգի բնակիչը տան կառուցման ժամանակ 459 կգ հին դրամներ է գտել, ինչի մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ գյուղաբնակը գտել է փողը, երբ մեկ ու կես մետրանոց փոս է փորել:
Գտնված փողերը երեք տեսակ են եղել: Բացի այդ, որոշ փողեր ուղղանկյուն էին, մյուսները՝ կլոր: Տղամարդը ոստիկանություն է կանչել, նրանք փողերը վերցրել են:
Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդել է, որ փողերը պատկանում են Սին հարստությանը. մթա 9-23 թթ: Փողերի մաքրումից հետո, հնագետները կգնահատեն փողերը և կհանձնեն տեղի թանգարանին: