Կարմիր խաչը Հայաստանին դիատար-սառնարանային մեքենա է նվիրել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանին է նվիրաբերել CHENGLONG M3 CARGO TRUCK մակնիշի դիատար-սառնարանային ավտոմեքենա։
Կառավարության որոշմամբ այդ ավտոմեքենան անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Մեքենայի արժեը 26.1 մլն դրամ է։