Ես բացառիկ եմ․ ՄԻՊ-ը՝ ՔՊ-ականների հետ խնջույքներին մասնակցելու մասին
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը նորմալ է վեռրաբերվում այն երևույթին, որ նրան շատ հաճախ են տեսնում ՔՊ-ի հետ տարբեր միջոցառոումների ժաամանակ։
«Սոցիալական և պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում և բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ սոցիալական միջոցառումների ժամանակ հավաքվում են և միասին մասնակցում միջոցառումների»,- ասաց նա՝ լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ խոսքը պաշտոնական բարեկամական ճաշի մասին էր՝ տարբեր պետություններից եկած հյուրերի մասնակցությամբ։
Դիտարկմանը, թե նրան որակում են որպես «ՔՊ-ի կին և ասոցացնում ՔՊ խմբակցության հետ», Մանասյանն արձագանքեց․ «Ես այն բացառիկ Մարդու իրավունքների պաշտպաններից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմ և իմ օրվա հիմնական մասը չեմ անցկացնում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներով, այլ անցնում է կամ քաղաքացիների հետ շփումներով, կամ խնամքի հաստատություններում եմ։ Ես անձնապես սոցիալական նախաձեռությունների ոչ միայն հեղինակ եմ, այլ նաև մասնակից, և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ անձնապես սոցիալական նախաձեռնություն եմ իրականացնում»։