Բրյանսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) Բրյանսկի շրջանի տարածքում ոչնչացրել են անօդաչու թռչող սարք։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
Նրա խոսքով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Պաշտոնյան հավելեց, որ դեպքի վայրում են օպերատիվ և շտապօգնության ծառայությունները։
Սեպտեմբերի 4-ին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի շրջանի վրա խոցել են ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք, ինչպես նաև երկու կառավարվող օդային ռումբ։