ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է
Մամուլ

Ո՞ւր են հաշմանդամներ, դուք նրանց տեսնո՞ւմ եք ձեր կողքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Հ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, չափազանց ակտիվ է մասնակցում հանրապետության կյանքին։ Նա լրատվամիջոցներով երեւալու, Ֆեյսբուքում ու Տիկտոկում նկատվելու ոչ մի առիթ բաց չի թողնում, ու կարեւոր չէ, թե տվյալ միջոցառումը որ ոլորտին է վերաբերում՝ ռազմական, սոցիալական, առողջապահական, կրթական, թե այլ։ Այցելում է ե՛ւ ՀՀ մարզեր, ե՛ւ արտերկիր, թե՛ բժշկական կենտրոն, թե՛ ռեստորան, համաժողովներ է կազմակերպում, «բարեկամական ճաշեր», հանդես է գալիս որպես ՀՀ պաշտոնական վերնախավի մարմնավորում, ամենանախարար, ում կողքին նախարարներն իրենց այնպես են պահում, կարծես Աննայի ենթակաները լինեն, նրա աշխատողները։

Օրերս էլ Կատարից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած հյուրերի համար ճաշկերույթ էր կազմակերպել, որին մասնակցում էին նաեւ սոցապնախարարը եւ Աննա Հակոբյանի ընկերուհիները՝ գլխավոր դատախազն ու ՄԻՊ-ը, որոնք ռեստորանի պատի տակ համեստորեն սպասում էին վարչապետի կնոջը, ու այս պատկերը լայնորեն քննարկվեց սոցցանցերում։ 


Գոշ գյուղում, ուր Աննա Հակոբյանը մեկնել էր նույն կանանց հետ՝ հատուկ կարիքներ ունեցողների փառատոնին մասնակցելու, կրկին ընկալվում էր որպես թիվ մեկ պաշտոնյա` հնազանդ վեզիրներով շրջապատված, «էկրանային» ժպիտով մոտենում էր երեխաներին, սիրալիր խոսում` իմանալով, որ ամբողջը նկարահանվում է։ 

Սեպտեմբերի առաջին երկու օրն էլ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով համաժողով էր կազմակերպել` այստեղ ներկայացնելով ոլորտի քաղաքականությունն ու կառավարության ձեռքբերումները: Իր ելույթում էլ այնպես գովաբանեց կառավարությանը, որ արժեր դրանից հետո նրան սոցապնախարար նշանակել կամ գոնե՝ սոցապնախարարի խոսնակ։

«Ես հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, հսկայական ջանքեր է գործադրում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: Բայցեւ միաժամանակ պետք է ցավով արձանագրեմ, որ մենք դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար, նրանց վերաբերյալ կարծրատիպերի եւ խտրական վերաբերմունքի դեմ պայքարելու ուղղությամբ, նրանց կյանքի համար հավասար պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Աննան։ Իհարկե, նախկիններին էլ է «հիշել», ժանրի կանոնների համաձայն՝ «մինուսով»: 

«Մենք, կարծում եմ, դեռեւս չենք ձերբազատվել նախորդ տասնամյակների քաղաքականությունների արդյունքում ձեւավորված մշակույթից, որն ավելի հակված էր մերժելու մեծամասնությունից տարբերվող արտաքին կամ մտավոր հնարավորություններ ունեցող անձանց: Մարդիկ, ըստ այդ մշակույթի, բաժանվում էին հասարակության կողմից ընդունելի «տիպիկների» եւ «ոչ տիպիկների»»: 

Ըստ Աննա Հակոբյանի՝ հաշմանդամներն այն ժամանակ անգամ երազանք չունեին, բայց, ահա, եկավ նոր իշխանությունը, եւ ամեն ինչ փոխվեց՝ «պետությունը որդեգրել է ներառականության քաղաքականությունը եւ իրականացնում է մեծ բարեփոխումներ, ստեղծվում են ենթակառուցվածքներ»,- ասում է վարչապետի կինը, եւ տպավորություն կա, թե նրանք 2018-ին եկել են մի անապատ եւ սկսել զրոյից ամեն ինչ ստեղծել: Նա իր ելույթում ասում է. «Արդյունքում նախանձելի խմբի մեջ չտեղավորվողները մեկուսացած էին, դժբախտ, առանց ամենօրյա կոնկրետ անելիքի, առանց կյանքի նպատակի, առանց երազանքի: Նրանք չունեին անգամ երազելու իրավունք եւ հնարավորություն»: 

2019-2020 թվականներին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով միակն է նախարարներից, որ իր կյանքով կարող է գնահատել նախկինների եւ ներկաների արածը հաշմանդամների համար, կարծում է, որ Աննա Հակոբյանի նշած ներառական քաղաքականությունը հենց նախորդների ժամանակ է սկսվել ու իրագործվել։ «Իհարկե, ես նախկինում ներդրված համակարգերից կարեւոր եմ համարում ներառական կրթության ներդրումը, որը 2005 թվականին որպես պիլոտային ծրագիր է ներդրվել, հետո սկսել է օրենքի ընդունմամբ, ապա նաեւ համընդհանուր ներառման վերաբերյալ ժամանակացույց է հաստատվել՝ մինչեւ 2025 թվականը, եւ մենք այս պահին ունենք ներառական կրթություն նաեւ նախադպրոցական համակարգում։ Իմ կարծիքով՝ սա ամենակարեւոր հիմքերից է»,- ասում է Զարուհի Բաթոյանը։ 

Նա համամիտ է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերում շարունակականությունը միշտ պահպանվել է։ «Այո, իհարկե, պահպանվել է։ Սա այն ոլորտն է, որտեղ անընդհատ ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ, եւ ես միշտ դրանց մասով ավելին եմ ակնկալում, անկախ նրանից՝ դա մեր քաղաքական թիմն է, թե այլ թիմ։ Ես՝ ինքս, որպես հաշմանդամների շահերը պաշտպանող մարդ, միշտ ավելին եմ ակնկալում։ Ծրագրերի, նախագծերի շարունակականությունն ապահովվում է, որովհետեւ դրանց մի մասն ամրագրված է օրենքով, այսինքն՝ պետական երաշխիքներ ունեն, եւ կառավարությունը չի կարող դրանք ընդհատել»։ Աննա Հակոբյանն իր ելույթում ասում է, որ նախկինում ոչինչ էլ չի արվել, որ հաշմանդամները դժբախտ էին, ապրում էին աննպատակ ու աներազանք։ Դուք ի՞նչ կարծիքի եք։ «Ես լսել եմ այդ ելույթը,- ասում է Զարուհի Բաթոյանը,- բայց տեքստում չի ասվում, որ նախկինում ոչինչ չի արվել։ Խոսքը մշակույթի մասին է։ Մեզ՝ բոլորիս, մի հարց տամ՝ ո՞ւր են այսօր հաշմանդամները, դուք տեսնո՞ւմ եք նրանց մեր կողքին, պաշտոններում, դպրոցում, աշխատավայրում, շոուբիզնեսում, տրանսպորտում, դուք տեսնո՞ւմ եք նրանց։ Սա ամենակարեւոր չափանիշն է։ Երբ նրանք տեսանելի դառնան, այդ թվում՝ ֆիզիկապես, նոր մենք կհամարենք, որ լուրջ փոփոխություններ են եղել»։

Նոր ձեռքբերումներից Բաթոյանը նշեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2010 թվականին` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հիման վրա։ «Իմ թիմն է մշակել օրենքի նախագիծը, եւ 2021 թվականին ընդունվեց օրենքը, որը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է օրենքով սահմանված ծառայությունները ներդնելը, այսինքն՝ մեխանիզմներ ստեղծելը, եւ հիմա կառավարության կարեւոր անելիքն է այդ մեխանիզմների ստեղծումը»,- ասաց նախկին նախարարը՝ համարելով, որ հաշմանդամներին մատուցվող ծառայությունների ոլորտում՝ անձնական օգնականի, խելամիտ հարմարեցումների, այլ մեխանիզմների, մեծ բաց կա։

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով 2002 թվականից դաշտում է, կարճ եւ դիպուկ գնահատական տվեց. «Նախկինում էլ է արվել, հիմա էլ է որոշ բան արվում,  բայց այս առումով ես մեծ փոփոխություն չեմ տեսնում»։ Համաձա՞յն եք Աննա Հակոբյանի կարծիքի հետ, որ նախկինում, տասնամյակներ շարունակ տարբերվող մարդիկ մերժված էին։ «Ես դրա հետ համաձայն չեմ։ Միշտ այդ խնդիրը կա, ամբողջ աշխարհում, դրա համար կան ՀԿ-ներ, գործիչներ, որոնք պայքարում են դրա դեմ ու փորձում են հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքացիների համար, կապ չունի՝ ունեն նրանք հաշմանդամություն, թե ոչ»։ 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ով հաշմանդամների հիմնահարցերով զբաղվել է նախորդ դարից, երեւի չէր լսել Աննա Հակոբյանի ելույթը եւ չհավատաց, որ Աննան նման բան կարող էր ասել։ Նրան հարցրինք, թե կարո՞ղ է թվարկել մի քանի ձեռքբերում, որոնք ունեցել է նախարարությունն իր աշխատած տարիներին։ Նա ասաց. «Ինչ եղել է, հայտնի է, այն ժամանակ այդ մասին շատ ենք խոսել, իսկ հիմա Դուք դիմեք Հակոբյան Աննային, նա Ձեզ մանրամասն կասի»։ Բայց նա ասում է, որ նախկինում ոչինչ չի արվել։ «Չի կարող նման բան ասել, Դուք երեւի իր հետ չեք խոսել»,- չհավատաց նախկին պաշտոնյան եւ շտապեց իր նոր գործերով։