Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հետաձգվեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով հերթական դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախագահողը հայտնեց, որ դիմումներ է ստացվել Հրայր Թովմասյանի և Արամ Օրբելյանից՝ դատական նիստը հետաձգելու և իրենց բացակայությունը հարգելի համարելու խնդրանքով։
Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ մինչև սեպտեմբերի 6-ը, ժամը՝ 12։00-ն։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։