Կուրսկի շրջանում շարունակվում են ուկրաինական դիվերսիոն խմբերի որոնողական աշխատանքները
Կուրսկի շրջանում շարունակվում են ուկրաինական դիվերսիոն խմբերի որոնումները, որոնք փորձում են ներթափանցել ռուսական տարածքի խորքերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անտառային տարածքներում շարունակվում են հետախուզական և որոնողական աշխատանքները՝ հայտնաբերելու և ոչնչացնելու հակառակորդի դիվերսիոն խմբերը, որոնք փորձում են ներթափանցել Ռուսաստանի տարածքի խորքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ ռուս զինվորականները ավիացիայի և հրետանու աջակցությամբ հետ են մղել ուկրաինական զինված ուժերի գրոհային խմբերի երկու հարձակումները տարածաշրջանում։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են զրահապատ մարտական մեքենա և երեք մեքենա, իսկ երկու ուկրաինացի զինծառայողներ հանձնվել են։