ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի նոր ղեկավարին և մի շարք այլ բարձրաստիճան գործիչներին
Միացյալ Նահանգները մեղադրանք է առաջադրել «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարին և պաղեստինցի այլ բարձրաստիճան գործիչներին` մեղադրելով նրանց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայել ներթափանցման ժամանակ ամերիկացի քաղաքացիների սպանության մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մեղադրյալների թվում են նաև «ՀԱՄԱՍ»-ի Արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ազգային բյուրոյի ղեկավար Ալի Բարաքան, արտերկրում «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մեշալը, շարժման ռազմական թևի հրամանատարի տեղակալ, «Իզեդդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորուման ղեկավար Մարվան Իսան, ինչպես նաև հուլիսին Թեհրանում սպանված «ՀԱՄԱՍ»-ի ռազմական ղեկավար Մուհամմեդ ալ-Դեյֆը և շարժման քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեն։
Նրանք մեղադրվում են յոթ հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն, ԱՄՆ քաղաքացիների սպանության դավադրություն և զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու դավադրություն, որը հանգեցրել է մահվան: