Ռուսաստանում թռչնագրիպի տարածման վտանգը շատ մեծ է
Ռուսաստանում թռչնագրիպի տարածման վտանգը շատ մեծ է։ Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին Արելյան տնտեսական ֆորումում հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։
«Թռչնագրիպի տարածման ռիսկը մնում է շատ բարձր»,- ասել նա։
Այս ֆոնին շատ կարևոր է մնում այն մարդկանց գրիպի դեմ պատվաստումը, ովքեր աշխատում են թռչնամսի հետ, ընդգծել է Պոպովան։
Հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց թռչնագրիպի A(H5N2) վիրուսով մարդու վարակման առաջին դեպքի մասին: Վարակման աղբյուրն անհայտ է։ Վիրուսը հայտնաբերվել է Մեքսիկայի թռչնամսի մեջ, սակայն վարակվածը դրա հետ կապ չի ունեցել։