Ուկրաինայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել (լուսանկար)
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել: Երկրի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել է, որ խորհրդարանը հայտարարություն է ստացել Կուլեբայի հրաժարականի մասին։ Այս մասին գրում է Pravda.com.ua-ն։
Կուլեբան հրապարակել է փաստաթղթի լուսանկարը և հավելել, որ հարցը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկում։