Պուտինը դեռ չի որոշել՝ մասնակցի՞ G20-ի գագաթնաժողովին, թե՞ ոչ
Այս տարի Բրազիլիայում կայանալիք G20 գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշումներ դեռ չեն ընդունվել։ Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել G20-ի շրջանակներում։ Ռուս շերպան աշխատում է իր գործընկերների հետ և պաշտպանում է երկրի շահերը։
«Սակայն նախագահը դեռ որոշում չի կայացրել»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև ասել է, որ սեպտեմբերի 5-ին Պուտինը բովանդակալից ելույթ կունենա Վլադիվոստոկում կայանալիք Արևելյան տնտեսական ֆորումում։