Կրեմլում կասկածում են, որ ԱՄՆ-ն կհրաժարվի Ուկրաինային օգնությունից
ԱՄՆ-ն անընդհատ մեծացնում է իր ներգրավվածությունը ուկրաինական հակամարտության մեջ։ Ինչպես նշում է TACC-ը՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե ինչ կանի Մոսկվան, եթե Վաշինգտոնը թույլ տա Կիեւին հեռահար ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքերը։
Պեսկովի խոսքով՝ հիմքեր չկան ենթադրելու, որ ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության աստիճանը կհասնի որոշակի սահմանի և ավելի հեռուն չի գնա։
Օգոստոսի 23-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինային զենքի նոր փաթեթ կփոխանցի։ Այն կներառի հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ, հակաօդային և հակատանկային զենքեր և արկեր։