Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է նախապատրաստվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխմանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին հանձնարարել է նախապատրաստվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության հնարավոր բաշխմանը։ Այս մասին հայտնում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը։
Ըստ լրագրողների՝ վարչապետը վերջերս Իսրայելի բանակին հանձնարարել է ուսումնասիրել մարդասիրական օգնության բաշխման համար անհրաժեշտ նյութատեխնիկական, գործառնական մեխանիզմները և մարդկային ուժը, ինչը նախկինում անում էին միջազգային կազմակերպությունները։
Իր հերթին, Իսրայելի Պաշտպանության բանակի (IDF) գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին դեմ է արտահայտվել Նեթանյահուի գաղափարին, քանի որ զինվորների կյանքն ու առողջությունը վտանգված է։