ՕԽ-2024-ին մասնակցած մարզուհու ընկերը նրա վրա բենզին է լցրել և այրել
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած ուգանդացի մարաթոնայն վազորդուհի Ռեբեկա Չեպտեգեյը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է իր ընկերոջ կողմից հարձակման հետևանքով։ Armsport-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Քենիայում 33-ամյա մարզուհու տանը։ Ռեբեկայի ընկերը՝ Դիքսոն Նդիման, վիճաբանության ժամանակ նրա վրա բենզին է լցրել և այրել։
Նշվում է, որ Չեպտեգեյը հոսպիտալացվել է մարմնի 75 տոկոս այրվածքներով։ Ինքը՝ Նդիման, նույնպես այրվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։