Ոսկեպարի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել ականի վրա
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում։ Panorama.am-ի հետ զրույցում Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։ Կովերը պատկանել է գյուղի 3 բնակչի։
«Անասուններն անցել են ականապատ տարածք։ Փշալար կա քաշված, մի հատվածում չկա, այդտեղից անցել են ականապատ տարածք։ Տարվա մեջ մեկ-երկու անգամ ստացվում է»,- ասաց նա։
Ի.Աղբալյանն ասաց, որ մասնագետները կհաշվեն հասցված վնասի չափը։