Համաշխարհային վարկանիշում ընդգրկված բոլոր շախմատիստները Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների անդամներ են
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված վարկանիշային աղյուսակի 100 լավագույնների ցանկում 6 հայ շախմատիստ է ընդգրկվել։ Վարկանիշը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Տղամարդկանց լավագույն հարյուրակում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649) և Գաբրիել Սարգսյանը (2646), որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 60-րդ, 80-րդ և 85-րդ տեղերը:
Իսկ կանանց վարկանիշային աղյուսակում են Էլինա Դանիելյանը (2393), Լիլիթ Մկրտչյանը (2366) և Աննա Սարգսյանը (2364), որոնց զբաղեցնում են համապատասխանաբար 54–րդ, 81-րդ և 83–րդ հորիզոնականները։
Նշենք, որ լավագույն 100-յակում ընդգրկված հայ շախմատիստները Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների անդամներ են։ Նրանք սեպտեմբերի 10-ին կպայքարեն համաշխարհային շախմատային օլիմպիադայի մեդալների համար: